ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Կենտրոնական քննչական կոմիտեում հանդիպել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան  իր էջում:

«Րոպեներ առաջ Կենտրոնական քննչական կոմիտեում գործընկերներիս հետ հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է՝ ապօրինի հավաքների կազմակերպում։
Գորիսի քաղաքապետը պինդ էր ու վստահ, եւ մի րոպե անգամ չեմ կասկածում, որ քննչական կոմիտեն չի կատարի Առուշին կալանավորելու քաղաքական հրահանգն ու Առուշը արագ կհասնի Սյունիք՝ մեր հայրենիքը ներքին ու արտաքին թուրքից պաշտպանելու համար»։