Հայաստանում 40,000 տնտեսվարող սուբյեկտ ցույց է տալիս, որ ինքը տարեկան ունի 5 մլն դրամի շրջանառություն: Եթե 5 մլն-ը բաժանենք 365 օրվա, հանգստյան օրերը հանենք, կստացվի, որ մոտավորապես 10,000 դրամի կարգի օրական շրջանառություն է ներկայացվում:

 

Շուրջ 17,000 տնտեսվարող սուբյեկտ ընդհանրապես զրո են ցույց տալիս շաբաթվա ընթացքում, որ զրո առևտուր է եղել: Հարց է ծագում՝ ինչպես կարող է առևտրի կազմակերպման վայրում ապրանքը ձեռք բերվի, իրացվի, իսկ շրջանառություն ցուցանիշը կազմի զրո:

 

Իսկ եթե խնդիրը փաստաթղթի բացակայությունն է, ապա տվյալ դեպքում կարևորն այն է, որ 1 տոկոս դրույքաչափը բավականին ցածր է, և տնտեսվարող սուբյեկտները պետք է ազնվություն դրսևորեն և ցույց տան ապրանքի ձեռք բերման աղբյուրը, ծագումը: Փոքրերը պետք է ցույց տան, որ խոշորները փաստաթուղթ չեն տրամադրել:

 

 

Անահիտ Գրիգորյան