Ազատամարտիկին ծեծելով սպանելուց հետո մի հատ էլ նրա հարազատին սպառնալը ցույց է տալիս, թե որքան ԳԱՂՋ է մթնոլորտը Հայաստանում, ում պատճառով է այն այդպիսին դարձել, և ի վերջո ուր կհասցնի այն մեր երկիրը:
Զարմանում եմ, որ այս պարզ իրողությունները չեն հասկանում նրանք, ովքեր կամավոր կերպով իրենց ուսերին են վերցրել մեր ժողովրդի ապագայի ու պետականության նկատմամբ պատասխանատվությունը: Զարմանում եմ նաև, թե իշխանության և հարստության մոլուցքը ինչ աստիճանի անմեղսունակության կարող են հասցնել բանական արարածին՝ «հոմո սափիենսին»:
Վախթանգ Սիրադեղյան