Տնտեսության ռուսական մոդելն, որը հիմնված է պետության լայն մասնակցության վրա, իրեն սպառել է:
Համաշխարհային Բանկի փորձագետները նշում են, որ եթե չիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ ու չհանվեն միջազգային պատժամիջոցները, Ռուսաստանի տնտեսությանը սպառնում է ստագնացիա, նույնիսկ՝ ռեցեսսիա:
Այս տարվա տնտեսական աճը կազմելու է ընդամենը 0,5%: Զրոյական աճը պահպանվելու է հաջորդ երկու տարիներին:

 

 


Այս ֆոնին ծիծաղելի են հնչում մեր պաշտոնյաների այն պնդումները, թե մեր տնտեսությունը զարգանալու է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում: Հայաստանի եվրասիական ինտեգրման տնտեսական բաղկացուցիչն ընդհանրապես բացակայում է:
Իսկ ռուսական տնտեսության անկման հիմնական ազդեցությունը մեր տնտեսության վրա լինելու է տրանսֆերտների էական կրճատումն, ինչն, իր հերթին, էապես ազդելու է մեր երկրի տնտեսական աճի վրա:

 

 

Սուրեն Սուրենյանց