Ռուսական առաջին հեռուստաալիքի շոումեն Ուրգանդը Ռուսաստանի տնտեսության վիճակը համեմատել է Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարի հետ, որտեղ ամերիկահայ հեռուստաաստղը պատկերված է թիկունքից:
Ինչու Ուրգանդը համեմատության համար ընտրել է Քիմի հետույքը, երբ այդ երկրի շոուբիզնեսի բազում ներկայացուցիչներ ունեն իրենց երկրի տնտեսության վիճակը բնութագրող շատ ավելի ցայտուն նստատեղեր: Թե՞ հույս են փայփայում, որ որքան էլ ճգնաժամային, այնուամենայնիվ դեռ Ռուսաստանը չի կորցրել ներդրումային գրավչությունը:
Ահա թե ինչու է Ուրգանդը հմայվել Քիմի մարմնի այդ մասով: Բայց, որքան էլ գրավիչ, կփրկի՞ արդյոք Քարդաշյանը Ռուսաստանի տնտեսությունը:
Հ.Գ, միգուցե ԲՀԿ-ն է՞լ ինչ-որ ձևով իր փետրվարյան համաժողովին գոնե մի քիչ հմայք հաղորելու համար դիմի Քիմի օգնությանը:
Հայկ Համբարձումյան