Հիշո՞ւմ եք, սրանից ոչ շատ առաջ, մի հատ խանութի մասին էին ցույց տալիս, որտեղ միայն հայկական արտադրության շորեր էին վաճառում: Պատմվում էր նաև, որ սիրիահայ մի ընտանիք հայաստանում ջինսի արտադրամաս է դրել, որն էլ մատակարարում է հայկական ջինսեր ու այս ամեն ֆոնին՝մի նենց առքով էին խոսում թուրքական ապարրանք վաճառող առևտրականների մասին...
Էս ամենը իհարկե շատ սիրուն ու գուցե նաև տեղին կլիներ, եթե հաճախորդներից մեկը չպարզեր, որ իրականում խանութում վաճառվող ջինսրեը հայկական չեն, մալազիական էլ չեն, ու անգամ չինական էլ չեն, այլ հալալ-զուլալ թուրքական են (տես նկարը): Համենայն դեպս, եթե հայկական էլ կա, ապա իրեն վաճառել են թուրքական:
Գիտե՞ք, էստեղ հարցը թուրքական ապրանք ծախել-չծախելու մեջ չի, էստեղ հարցը նրանում ա, որ շատ ստոր քայլով խանութը իր մարկետինգային քաղաքականության մեջ նորմալ ա համարում սպեկուլյացիայի առարկա դարձնել տեղացիների դրական վերաբերմունքը սիրիահայերի հանդեպ, հայրենասիրությունը ու պարզ մարդկային հավատը:
Ախպեր, լոթի-լոթի չխոսաիք, սուսուփուս ձեր թուրքական ապրանքը ծախեիք, ինչի՞ եք վեր կենում ու մեծ-մեծ խոսում, գլուխ գովում, թուրքական ապրանքներ ծախողներին էլ անուն կպցնում:
Այ հենց ձեր նմանների պատճառով էլ գոյանում է լարվածություն ու անտեղի և անարդար կարծրատիպներ՝ սփյուռքահայ-հայաստանցի եզրույթում:
Հ.Գ. Սկզբնական տարբերակը փոփոխվեց, որովհետև ինձ թյուրիմացության մեջ էին գցել ու ես կարծում էի խանութի սեփականատերը նույն ջինս արտադրող արտադրամասը հիմնած սիրիահայերն են: Կոնկրետ բողոքը բարձրացրած մարդը վստահ չի դրանում, ուստ թեկուզ անմեղության կանխավարկածից ելնելով՝ սկզբնական գրածս տարբերակը արդարացի չէր, ինչի համար էլ հայցում եմ ձեր ներողամտությունը:
Հ.Գ.Գ. Հաճախորդի բողոք-գրառումն էլ այստեղ
Թարմացում
Ընդամենը մի քանի րոպե մնաց գրառումս ու արդեն մանրամասներ կան:
Խանութը ՉԻ պատկանում սիրիահայերին, բայց ժամանակին ապրանք ա ստացել սիրիահայերից, բայց որոշ ժամանակ անց, ըստ խանութի, հայկական արտադրանքն իրեն չի արդարացրել ու եղել է թուրքական ապրանքի օբյեկտիվ պահանջ, դրա համար էլի սկսել են նաև թուրքական վաճառել, բայց չէն հանել «Made in Armenia» մակագրությունը, որովհետև էդ շուխուռի տակ հաճախորդների քանակը մի քանի անգամ ավելացել ա:
Կոնկրետ Hermes ջինսերի բրենդը իրոք էդ սիրիահայերինն ա ու հենց էն բրենդն ա, որը մատուցվում ա, որպես մաքուր հայկական: Կոնկրետ բիռկաների պահով խանութում բացատրել են, որ ուրիշ բիռկաներ չեն եղել, ստիպված թուրքական են կարել շորերի վրա ու «Made in Turkey»-ը մենակ բիռկային ա վերաբերվում... Անձամ ինձ ավելի քան տարօրինակ ա թվում նման պարզաբանումը, բայց հիմա էդ են ասել:
Հետևաբար, մնում ա, որ պատկան մարմինները կամ լրագրողները գոնե, համապատասխան հետաքննություն իրականացնեն, որպեսզի հասկանանք հետևեյալ երկու հարցերի պատասխանները:
- Եթե խանութում նաև թուրքական ապրանք է վաճառվում, ապա ինչո՞ւ են իրենց մատուցում, որպես բացառապես հայկական ապրանք իրացնող: Հա, դրա համար դատ-դատաստան դժվար լինի, բայց եթե էդպես ա, ապա իմանանք, որ չխաբնվենք մարկետինգային հայրենասիրությանը:
- Հիմա Հերմես ջինսերը իրո՞ք մաքուր հայկական են ու իրո՞ք մենակ բիռկեն ա թուրքական, թե՞ վսյո ժե սիրիահայերն էլ են գռդոնի անցել ու էժանով թուրքիայից են շոր բերում ու արդեն կայացած իրենց բրենդի անվան տակ շուկա մտցնում:
Կոնստանտին Տեր-Նակալյան