Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ:
Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն:
Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել եմ այդ խնդիրը, մինչդեռ այսօր ձեն ձուն չլսվեց:
Երկրորդ. ՀՀԿ իշխանության ժամանակաշրջանում ՀԱՊԿ-ն պաշտոնապես, գլխավոր քարտուղար Բորդյուժայի շուրթերով դատապարտեց եւ պրովոկացիա որակեց Ադրբեջանի գործողությունները:
Ի՞նչ ունենք այսօր. Նիկոլական վարչակարգի շնորհիվ նմանօրինակ գնահատականները բացակայում են:
Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք, որ դեռեւս 2019թ. մարտին Հայատանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ առաջին արտագնա նիստը: Թե չէ ՀԱՊԿ ԽՎ անդամների աչքները ճակատներին թռավ, երբ ՀՀ վարչապետը ասաց՝ առաջին անգամ այսօր Հայաստանում տեղի է ունենում ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ:
Հ.Հ.Գ. Մի խայտառակեք «ռեսպուբլիկան», սա ձեզ համար պողոսների համար լայվ չի: