ԼՏՊ-ն կարծես թե չի ուզում հրաժարվել «թռնելու» իր սովորությունից և հավատարիմ է մնում որդեգրած իր սկզբունքներին: Ինչպես 2008-ի մարտի 1-ին «մեծն առաջնորդը» «թռավ» և փակվեց իր տանը՝ թողնելով իր հետևորդներին բախտի քմահաճույքին, այնպես էլ հիմա՝ եռյակի գալիք հանրահավաքին ընդառաջ, արդեն փախուստի պլաններ է մշակում և փորձում նախադրյալներ ստեղծել: «Իրավունք» թերթի տեղեկություններով՝ «ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլապես ՀԱԿ առաջնորդը ոչ նպատակահարմար կհամարի անձամբ գալ հանրահավաքի»:


Կարծես թե հանրահավաքի սցենարն արդեն ուրվագծվում է, իսկ ԼՏՊ-ին դեռ հրաշքով հավատացող նորմալ մարդկանց (խոսքը «Լևոնի վկաներ» կոչվող զոմբիների մասին չէ) սպասում է հերթական հիասթափությունը;

 

 

Սարգիս Բալայան