Սալվադոր Դալի. 1937թ
Բարձր լեռնային լանդշաֆտը գրեթե ամբողջությում լցնում է կտավը,թողնելով լույսով ողողված մի քանի մետր լողափ,որտեղ ասես մի քանի մանր -մունր ու շատ նուրբ մարդկանց «փշրանքներ են» շաղ տվել. վերջին փոքրիկ անկյունը հեռացող խաղաղ ժամանակների: Մեծ հեռախոս ,որից կաթում են արյուն-արցունքներ...ճյուղից կախ ընկած չորացած ծառ. այստեղ այնտեղ հովհանոցներ ու չղչիկներ ,որոնք նույն բանն են գուժում...

 


«Չեմբերլինի հովհանոցը այս պատկերում ներկայացված է չարաբաստիկ լույսով,որն ընդգծում են չղչիկները , և այն ինձ ցնցեց ,ինչպես մի բան ,որը խորհրդաշում է մեծ տառապանք»,-ասել է Դալին ,-«ես զգացի,որ այս նկարը խորապես մարգարեական է ...պիտի խոստովանեմ,որ այդ ժամանակ ես չբացահայտեցի Հիտլերի առեղծվածը...Նա ինձ սոսկ գրավում էր որպես իմ խենթ երևակայության օբյեկտ,և նաև այն պատճառով ,որ թվում էր բացառիկ անձ՝ընդունակ իրերը գլխիվայր շուռ տալու...»

 

 

 

Հիտլերը առանձնապես չէր «ոգեշնչում » սյուրռեալիստներին...
Մի անգամ Դալիից խնդրեցին ինքնագիր ֆյուրերի համար...Նա նկարեց ուղիղ խաչ' «լրիվ հակառակը ֆաշիստական կոտրված սվաստիկայի»
Դալին կարծում էր,որ Հիտլերը մազոխիստ է և ,որ պատերազմը սկսել է միայն մի նպատակով' որպեսզի այն տանուլ տա. հետևաբար «հաճույք» ստանա...

 

 

 

Արամ Խաչատրյան