Հին աշխարհի միակ կին փիլիսոփան ազգությամբ հույն Հիպաթեա Ալեքսանդրացին է: Ապրել է 4-5-րդ դարերում՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հիպաթեան եղել է ոչ միայն փիլիսոփա, այլեւ աստղագետ ու մաթեմատիկոս: Դասավանդել է Ալեքսանդրիայի իմաստասիրաց դպրոցում և ղեկավարել փիլիսոփայության բաժինը: Հիպաթեան ուներ յուրահատուկ գեղեցկություն, ճկուն ու խորաթափանց մտքով առաջ էր անցել ժամանակի բոլոր փիլիսոփաներից:

 

Հարուստ ու նշանավոր մարդիկ իրենց որդիներին ուղարկում էին Եգիպտոս' նրա մոտ ուսանելու: Ինչպես հին աշխարհի շատ փիլիսոփաներ, այնպես էլ Հիպաթեան դարձավ տգիտության ու խավարի զոհ: Եկեղեցին նրան վերաբերվում էր որպես հեթանոսի ու կախարդուհու, քանի որ կին լինելով ոչ միայն համարձակվում էր դասավանդել, այլեւ մարդկային բանականությունն ավելի բարձր էր դասում կրոնական գիտակցությունից:

 

 

Հիպաթեային դաժանորեն սպանում են: Մահվան վճիռը կայացնում է Ալեքսանդրիայի եպիսկոպոսը: Գիտնականին ձերբակալում են, տանում եկեղեցի, մերկացնում ու մտրակում, ապա այրում խարույկի վրա: