Եղիշեն գրում է. «Որտեղից պետք է հարյուր դահեկան առնել, պարսիկները կրկնապատիկն էին առնում։ Մանավանդ ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր էին նշանակված լեռների, դաշտերի ու անտառների վրա։ Առնում էին ոչ թե ինչպես վայել է պետական արժանապատվությանը, այլ ավազակաբար հափշտակելով այն աստիճան, որ իրենք էլ մեծապես զարմանում էին՝ թե մի տեղից որ այսքան գանձ է դուրս գալիս, էլ ինչպե՞ս է շեն մնում այդ աշխարհը»:
Հետաքրքիր է չէ՞, էն ժամանակ պարսիկներն ավազակաբար հափշտակում էին, բայց Հայաստանն էլի շեն էր մնում...
Եղիշեն մերօրյա թալանչիների ոհմակը որ տեսներ՝ պարսից հարկահաններն աչքին չարաճճի երեխաներ կթվային: Ա՜խր սրանք ո՛չ զարմանում են, ո՛չ հագենում, ո՛չ էլ վախենում:
Հայե՛ր, գիտե՞ք, որ