Եղիշեն ասում է. «Որովհետև որտեղից պետք է հարյուր դահեկան առնել, կրկնապատիկն էին առնում։ Մանավանդ ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր էին նշանակված լեռների, դաշտերի և անտառների վրա։ Առնում էին ոչ թե ինչպես վայել է պետական արժանապատվությանը, այլ ավազակաբար հափշտակելով այն աստիճան, որ իրենք էլ մեծապես զարմանում էին՝ թե մի տեղից որ այսքան գանձ է դուրս գալիս, էլ ինչպե՞ս է շեն մնում այդ աշխարհը»:
ՀԳ-Հետաքրքիր է չէ՞, էն ժամանակ պարսիկներն ավազակաբար հափշտակում էին ու մեր աշխարհն էլի շեն էր մնում...
Եղիշեն մերօրյա կառավարիչներին որ տեսներ՝ պարսիկներն աչքին չարաճճի երեխաներ կերեւային: Ա՜խր սրանք ո՛չ հագենում են, ո՛չ զարմանում, ո՛չ էլ վախենում...