Որոշ ժամանակ առաջ ես իմաստ ունեի՝ինքս ինձ համար, ես էգոիստ էի՝չէի ցանկանում իմաստս կիսել մեկ ուրիշի հետ...
Մի պահ եկավ, երբ հասկացա, որ իմաստս ուրիշի մեջ է ապաստանել, խնդրում էի, աղաչում, երեխայի նման լացում, բայց այն ետ չէր վերադառնում՝լքել էր ինձ, անծանոթի մեջ բնակվել...
Ստիպված էի ես , հանու իմ իմաստի, դառնալ ալտրուիստ, տալ իմաստս բոլորին, նվիրել ինձ ամեն մի իմաստ չունեցողի, որովհետև ես սիրում էի նրանց պարզ ու մաքուր, անիմաստ սրտերը և ցավ ապրում՝անիմաստության համար...
Տալիս էի իմաստս բոլորին, շատերին իմաստավորում, բայց մոռանում էի մի բան՝նրանք իմաստավորվելուց հետո էգոիստ էին դառնում, ինչպես ես էի ժամանակին:
Տվեցի իմաստս բոլորին և ստացա ՝ոչինչ,
Ես դատարկվեցի, իսկ շատերը՝գոռոզացան...
Ինձ մի հարց է տանջում.
Ինչո՞ւ էգոիստից ալտրուիստ չդարձան...
Ելենա Հարությունյան