Ես սարսափելի հոգնած եմ, ինձ ձեր կնճռոտ դեմքերը էլ ավելի են հոգնեցնում...Պահ է գալիս, երբ ուզում եմ վերանամ, ուզում եմ հողի տակն անցնել, քնել հանգստանալ, ոչինչ, որ այլևս ետ չեմ վերադառնա...Կորուստն այդքան էլ մեծ չէ, մեկ է, մենք հարմարվող ու համակերպվող էակներ ենք...

 

 


Չոր ու ցամաք զգացում է մտել մեջս,
Արդյո՞ք ես դեռ պետք եմ,
Արդյո՞ք կա մեկը, որ ինձ հիշում է, ինչ-որ տեղ ափսուսում, որ ինձ ճանաչում էր,
Ինչ-որ տեղ տանջվում, որ սխալ էին ճանաչում...
Հետաքրքիր է խոսել քո մասին անցյալ ժամանակով...

 


Ես ուզում եմ գնամ, բայց երազանքները չեն թողնում՝դրանց մեջ իմ կյանքը չէ ամփոփված, ես կարող եմ իմ կյանքը թաղել, բայց ուրիշինը՝ իրավունք չունեմ..

 

 

Ելենա Հարությունյան