Մենք իսկապես մեղք ենք, մենք ասելով ի նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գործն ունեն ու ժողովրդական լեզվով ասած, գլուխները կախ ընտանիք են պահում, երեխաներ են մեծացնում ու գիտակցում են, որ ամեն դեպքում, ով էլ լինի իշխանության, մենք "դատապարտված" ենք ապրել միայն աշխատանքով, ՇԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՎ: Մեղք ենք, քանի որ ամեն օր, տարբեր ուղղություներով' facebook, էլ. ԶԼՄ ներ, Վայ-պայծառատեսներ և այլն մեզ ՀԱՄՈԶՈՒՄ են, որ մեր երկիրը կործանվում է ու ապագա չունեն մեր երեխաներն այս երկրում, գիտակցված, թե անգիտակցաբար մենք դառնում ենք մեկ ՄԵԾ "դժբախտության" ակամա մասնակիցը, անկախ քեզանից անտրամադիր ես դառնում, չես կարողանում կենտրոնանալ ու կամաց-կամաց սկսում ես շեղվել քո ընտրած ուղուց: Սա ողբերգություն է, սա ավելի սարսափելի բան է, քան իրական պատերազմը, հայը սկսել է չհավատալ, իր երկրի ապագային, հավատացնում եմ ձեզ, սա է ամենամեծ ողբերգությունը: Մենք իսկապես շատ վտանգավոր վիճակում ենք, մեզանում լուրջ արժեքայն փոփոխություններ են ընթանում ու շատ արագ է կատարվում ամեն ինչ:

 

Զոհրապ Եգանյան