«Կրթել մարդուն, որը բոլոր էակներից ամենաանկայունն է ու ամենաբարդը, արվեստների արվեստն է: Հետեւաբար այն բացառիկ դժվար գործ է եւ պահանջում է մանրազնին քննարկում: Ուրեմն, լիակատար իրավունքով իմ ընթերցողներից ես պահանջում եմ, ավելին, հանուն մարդկային ցեղի բարօրության աղաչում եմ բոլորին անխոհեմություն չհամարել, որ գտնվում է մի մարդ, որը որոշում է ընդունում հանձն առնել մի այդքան դժվարին եւ այդքան մեծ գործ, այլեւ տալ որեւէ խոստում, որը վերաբերում է չափազանց փրկարար նպատակի... Աղերսում եմ ընթերցողներին, որ նրանք գործի հանդեպ ցուցաբերեն այնպիսի ուշադրություն, ջանք, դատողություն ու խորաթափանցություն, ինչպիսիք անհրաժեշտ են ամենամեծ գործի համար... Եթե ուզում ենք, որ մեր երկրները բարեկարգվեն ու բարգավաճեն, նախ եւ առաջ կարգի բերենք դպրոցները եւ նրանց ծաղկելու հնարավորություն տանք... Այսպես մենք մեր նպատակին կհասնենք, այլ կերպ՝ երբեք»:

 

ՅԱՆ ԱՄՈՍ ԿՈՄԵՆՍԿԻ (1592 - 1670)
Չեխ մանկավարժ, հասարակական գործիչ