Այս գրառմանս մի բան է պակասում: ԱՄՆ պլանները ավելի հեռուն էին գնում: Քաոս-քաոս մինչև վերջ: Նաև լավ պատրվակ է Սիրիա ներխուժման՝ձեռնասուն ահաբեկիչների դեմ,իբր պայքարի պատրվակով և սիրիական ընդիմադիր խմբավորումներին ու ահաբեկիչներին բացահայտ զինելու լավ առիթ: Մի գնդակով ոչ թե երկու նապաստակ,այլ՝նապաստակների խումբ են սպանում: Քիմիական զենքի հետ կապված ավանտյուրան չստացվեց՝այ սա լավ առիթ է քաղաքավարի ներխուժման:

 

Տիգրան Մկրտչյան
Եզդիների ցեղասպանությունը դաժան մեթոդ է Թուրքիայի կործանման համար: Ինչ կապ կարող է լինել եզդիների ցեղասպանության և Թուրքիայի կործանման,կամ առնվազն մասնատման միջև: Սկսենք նրանից,որ մոտ 6 տարի առաջ թերքերից մեկում հանդիպեցի մի քարտեզի,որտեղ արևմտյան տերությունների ծրագրած նոր Մերձավոր Արևելքն էր: Այս քարտեզում իմ ուշադրությունը գրավեց երկու բան.Հայաստանը Սևրի պայմանագրի սահմաններով էր ,իսկ մեր արևմտյան հարևանը ոչ թե Թուրքիան էր,այլ՝Քուրդիստանը: Այն ժամանակ աբսուրդ էր թվում,որովհետև միայն Իրաքում կար ինքնավար Քուրդիստան,իսկ Սիրիայի քրդաբնակ և Թուրքիայի քրդաբնակ շրջանների ինքնավարության մասին խոսելը ծիծաղելի էր: Այժմ շատ բան է փոխվել և արդեն Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի կիսանկախ են,իսկ Թուրքիայի քրդաբնակ հատվածները աշխուժացել են և ավելի բարձր են խոսում միացյալ Քուրդիստանի մասին: Արևմուտքը պարզ երևում է,որ ամեն ինչ անում է,որ Քուրդիստան պետությունը ստեղծվի,ամենապրիմիտիվ օրինակը՝ արևմտյան լրատվամիջոցների կողմից քրդական զինուժի գովքը կատարող տեսահոլովակների տարածումն է,իսկ այս մի քանի օրերին կոնկրետ քրդուհիների զորաջոկատների մասին հոլովակների տարածումը.աշխարհին ենթագիտակցորեն նախապատրաստում են Քուրդիստանի ստեղծմանը,իսկ հետագայում իրենց դաշնակից դառնալուն; Իսկ եզդիների ցեղասպանության ենթարկելը ես տեսնում եմ հենց այս պրիզմայում: Հիմա մանրամասնեմ: Վաղուց կա կարծիք,որ արևմուտքը թուրքական պետությունը,որպես տարածաշրջանում իր հենարան և ժանդարմ այլևս համարում է իրեն սպառած և հզորանալու պատճառով հսկողությունից մասամբ դուրս եկած,իսկ Քուրդիստանը կդառնա նոր հենարան և ժանդարմ: Այս նպատակի մի մասն է,որ տարածաշրջանում ստեղծվի կառավարելի քաոս մի քանի պատճառով,այդ թվում և Թուրքիայի մասնատման և Քուրդիստանի ստեղծման համար: Ահա պատճառը արաբական գարնան,որը հրահրվեց հենց արևմուտքի կողմից: Այս նպատակով արևմտյան հատուկ ծառայությունները ստեղծեցին Իսլամական պետությունը,որը մարտունակ կառույց դարձավ ոչ պատահական,պատահական նրա ձեռքերում չհայտնվեցին ԱՄՆ բանակից մնացած զինտեխնիկան և զենքերը,որը Իրաքի բանակին էին տվել,պատահական այս կառույցը ահաբեկչական խմբավորումների մեջ արագընթաց չաճեց և դարձավ առաջատար: ԻՊ-ի միսսիան տարածաշրջանում քաոսի ստեղծումն էր,աշխարհին ահաբեկչության նոր դեմոնի օրինակ ստեղծելն էր,որը կարդարացնի ՆԱՏՕ-ի կողմից ռազմական գործողություններ իրականացնելը տարածաշրջանում,որը կլուծի քաոսի խնդիրը,և կմնա Քուրդիստանի ստեղծման խնդիրը՝2րդ խնդիրը: Նույն ԻՊ-ն ստեղծում է մոտիվացիա,որ քրդերը զինվեն արևմուտքի կողմից և աշխարհը դա նորմալ ընդունի: Այսպիսով անպաշտպան եզդիները մնացել են քրդերի զինյալ ջոկատների հովանավորության տակ,իսկ քրդերը չեն պաշտպանում.ասում են բավարար զինված չենք,զինեք մեզ պաշտպանենք,չէ,որ ԻՊ-ի զինյալները ժամանակակից զենքերով և զինտեխնիկայով են զինված՝մինչև ատամներն են զինված: Լավ պատրվակ է քրդերին զինելու համար,որ նաև իրենց դաշնակից Թուրքիան չկարողանա ծպտուն հանել,բողոքել քրդերին զինելու դեմ,որը պարտադիր պայման է,որ նրանք կարողանան իրենց միացյալ Քուրդիստանը ստեղծել,այդ թվում և Թուրքիայի տարածքում: Դե ով կհամարձակվի ասել,որ մի զինեք քրդերին,թող եզդիները ենթարկվեն ցեղասպանության.իհարկե ոչ-ոք: Եզդիները դարձան աշխարհաքաղաքական խաղի զոհ,թիրախ,վստահ եմ,որ նրանց հանդեպ կդադարեցնեն սպանդը,իսկ ,որպես պատճառ կասեն,որ զինված քրդերը և ՆԱՏՕ-ն պաշտպանում են նրանց,հո չեն ասի ինչ ուզում էինք ստացանք?

 

 


Տիգրան Մկրտչյան