Ուր որ գնացել եմ, օբյեկտներ, գործատեղեր, բնականաբար, քաղաքացին ձգտում է քիչ հարկեր վճարել պետությանը, նույնն է իրավիճակը որեվե այլ կապիտալիստական երկրներում...սակայն, հսկա գույքերի տերերը, շենքերի, հանքերի տերերը եթե ճիշտ , պատշաճ հարկեր վճարեն, քանի որ դրանից փախուստ չկա, ու եթե քաղաքացիների բանկի հաշիվներով կարողացավ պետությունը հսկել հարկերի խաբկանքները, ապա, կտեսնենք, թե ինչպես, անգործ կանայք երկրի պաշտոնյաների, կամ իրենց տատիկները, անչափահաս երեխաները, այդ ինչպես՞ են կարողանում հսկա գումարներ ունենալ իրենց անուններին...

 

Կարծում եմ, Հարկային տեսուցչությունը պետք է բանկերի հաշիվները անբնականոն վայելողներին հաշվետվության կանչի...հատկապես իրենք իրենց...Հիշում եմ, երբ սերժիկը ցանկացավ Վարդան Օսկանյանին պատժի քաղաքական նպատակներով, նա մեջտեղ բերեց Օսկանյանի բանկի հաշիվները, ու մեջտեղ բերեց հսկայական գումարները որ հաշվարկների մեջ չէր դրել Օսկանյանը...

 

Եթե իր քաղաքական թշնամիներին սերժիկը դա կարող է անել, ապա, ինչու՞ ինքն իրեն դա չի անում, իր հսկա ՀՀԿական միլիոնատեր գործընկերներին....Միթե՞ քաղաքացին կույր է, ու չի տեսնում, ՀՀԿականների բանկի հաշիվների պաշտպանված իրավիճակը, իսկ ոչ ՀՀԿականների վտանգված իրավիճակը...Սա քաղաքական ՔԱՈՍ Է որ հենց, ինք, իշխանություններն են ստեղծել, զարգացրել, ավելի քան քսան տարիներ...

 

 

Անժելա Բարսեղյան