Ձեռքեր'հարյուրավոր, հազարավոր ձեռքեր...անթիվ, անհամար անմեղ ձեռքեր երկինք պարզվեցին և այնտեղ համբարձվեցին:
Ձեռքեր'կոշտացած 'մանգաղից ու բահից, ձեռքեր'հղկված գրչով ու մագաղաթով, կռիվ տվեցին , տառապեցին ու մաքառեցին'մահի առաջ ու հաղթական երկինք գնացին:

 


Ձեռքեր' ծերացած ու անմեղ, բարություն սովորեցնող ու հայրենասիրություն տարածող, ինչքան արցունքներ սրբեցին, ինչքան ջահել ձեռքեր գրկեցին, երկնքի ճանապարհից ետ պահեցին, բայց նրանք էլ ջահելների հետ'երկնքում օթևանեցին:
Հիմա նայիր երկնքին, տես հարյուրավոր, հազարավոր , անթիվ անհամար կոշտացած, գրչով հղկված, արցունքներ սրբող և ջահելին պահող ձեռքեր, նրանք բոլորը այնտեղ են...

 

Նրանք բոլորը կարոտ մնացին ինչ-որ ձեռքի'դեռ չծնված ձեռքի, դեռ քայլել չսովորած ձեռքի, դեռ գրչով չկռված ձեռքի...բայց ամենինց շատ նրանք զենքեր վերցնող ձեռքերի կորուստը ողբացին...

 

 

 

Ելենա Հարությունյան