Լոնդոնի մսամթերքի խանութում կարելի է ձեռք բերել մարդու մարմնի ցանկացած հատված' ձեռք, ոտք, ականջ, նույնիսկ առնանդամ: Նշենք, սակայն, որ այս ամենը պատրաստված է տավարի մսից: Այս կերպ մսամթերք վաճառելու նպատակը համակարգչային Resident Evil Capcom խաղի քարոզումն է:
Այս ամենը հիշեցնում է սարսափ ֆիլմի. փաթեթավորված մարդու վերջույթներ, որոնք ներկայացրված են հանրությանը: Կեռիկներից կախված առանձին օրգանները պատրաստված են չժանգոտվող պողպատից և շատ բնական, ինչպես դիահերձարանում:
Մարդու ձեռքոը կարելի է ձեռք բերել 5.99 եվրոյով, ոտքերն ավելի թանկ արժեն՝ 6,00 եվրո: Մարդկային մարմնի մասերի գնորդների հայեցողությանն է թողնված նրանց հետ վարվելու հետագա ճակատագիրը: