Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայում, երբ աղքատ ու անտուն մի մարդ, հավաքելով միայն դատարկ շշեր, կուտակել էր շուրջ 1.4 մլն դոլար:
Դեգերմանն իր մահից հետո կտակել էր այդ գումարը մի բարեկամի, ով պարբերաբար այցելում էր նրան, երբ քնում էր փողոցներում: Նրա կյանքը ոչնչով չէր տարբերվում մյուս անտունների ու թափառաշրջիկների կյանքից, քանի որ սնվում էր ֆասթ-ֆուդի մնացորդներով:
Ժամանակի մեծ մասը նա հավաքում էր գարեջրի շշեր և հանձնում: Սակայն ի տարբերություն մյուսների, Կուրտն իր գումարով ներդրումներ էր կատարում: Մահվանից հետո բոլորն ապշում են, երբ իմանում են, որ Կուրտը բաժնետոմսեր ուներ բոլոր այն շվեդական ընկերություններից, որոնք կայուն եկամուտ էին ապահովում:
Նա ամեն օր այցելում էր տպագրատուն, վերցնում գետնին ընկած Swedish Business Daily թերթերից մեկն ու գնում գրադարան, կարդում և վերլուծում բորսայում տեղի ունեցող իրավիճակը: Եվ այդ թերթերից ստացած տեղեկությամբ էլ Դեգերմանը կատարել էր ներդրումներ և կուտակել այդ հսկայական կարողությունը:
Ի դեպ, ուղղակի անհաջող սիրո պատմությունից հետո, երբեմնի համալսարանի լավագույն ուսանողն ուղղակի իրեն կորցնում է և դառնում անտուն թափառաշրջիկ, բայց միևնույնն է, կիրքը դեպի ֆինանսները չէր մարել, որի արդյունքում էլ 2008 թվականին, նրա մահից հետո բացահայտված ներդրումներն ուղղակի ցնցեցին աշխարհը:
Մհեր Միրզոյան