Երբ լրացավ նրա 1-ամյակը, նրան լքեց հայրը:
5 տարեկանից նա ապրում էր կցասայլակի (трейлер) մեջ և մոր հետ քաղաքից քաղաք էր տեղափոխվում՝ ընդհանուր առմամբ փոխելով 10 դպրոց:

Երբ չորրորդ դասարան էր, նրան այնպես ծեծեցին, որ 12 բժիշկ հազիվ նրան գիտակցության բերեցին:

14 տարեկանում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում. ականջից անդադար արյուն էր հոսում: 5 օր մնում է վերակենդանացման բաժանմունքում:

16 տարեկանում հեռացրեցին դպրոցից և մայրը նրան ստիպեց աշխատանք փնտրել: Երազում էր ռեփ կարդալ, բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում:

Երբ նա 19 տարեկան էր, նրա լավագույն ընկերն ու միաժամանակ մորեղբայրը որսորդական հրացանից ինքնասպան եղավ:

24 տարեկանում երաժշտական ալբոմ է ձայնագրում, որը տապալվում է: Ապրելու համար գումար չկար: Հագուստները ընկերներն էին գնում:

26 տարեկանում վռնդում են տնից և նա մեկնում է մասնակցելու ռեփ օլիմպիադային: Զբաղեցնում է երկրորդ տեղը և մնում առանց մրցանակային ֆոնդի:

27 տարեկանում ընկնում է դեպրեսիայի մեջ, սկսում է թմրանյութեր օգտագործել:Այդ նույն տարում ալբոմ է թողարկում, որը նկատում է հայտնի պրոդյուսեր Dr.Dre-ն: Ալբոմը եռակի անգամ պլատինե է դառնում: Սպիտակ ռեփերը դառնում է համաշխարհային աստղ, թողարկում է բազմաթիվ պլատինե ալբոմներ: Այնուհետև դառնում է աշխարհում ամենալավ վաճառվող ռեփ կատարողը:

Նա աշխարհին հայտնի է որպես Eminem