Երկու փոքրիկ մասնագիտական դիտարկում՝


1. Ցանկացած կարևոր ինֆորմացիա անհետանում է ծանծաղ տեղեկատվական բորշի մեջ։ Համալիրի պետականացումը անշուշտ դրական լուր է և թվում է թե հասարակությունը, որը (ուշացած) պայքարում էր «Կուկուռոզնիկի», «Հայֆիլմի», Փակ Շուկայի, Աֆրիկյանների տան պահպանման համար պետք է ցնծար, երբ պետությունը Մարզահամերգային Համալիրը անբարեխիղճ մասնավորից հետ վերցրեց։ Սակայն ամբողջ օրը ականատես եղա, թե ինչպես նույն պայքարողները սրամտության մրցույթի մեջ էին այդ թեմայով։ Սա տեղեկատվական КВН է, երբ հասարակությունը հիմնական ինֆորմացիան դարձնում է երկրորդական և սկսում է հռհռալով կարևորել երկրորդականը։


2. Հասարակական կարծիք գոյություն չունի. Երբ իմ ուսանողներին հայտնում եմ սույն պնդումը, հորդորելով առաջնորդվել ոչ թե հասարակական կարծիքով, այլ օրենքով, նրանք սկզբում տարակուսում են։ Հասարակական կարծիքը կախված իրավիճակից սովորություն ունի իռացիոնալ փոփոխությունների ենթարկվելու։
Հապա ինչպե՞ս բացատրել համալիրի սեփականաշնորհման շուրջ տարիներ առաջ բարձրացված հասարակական աղմուկը (իմ կարծիքով արդարացի) և նույն մարդկանց կողմից համալիրի պետականացման դեմ գրված «սրամիտ» ստատուսները։

 

 

Նարեկ Մալյան