Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու մասին մի երկու դիտարկում․

1. Սա պարզապես քարոզչություն կամ վախի մթնոլորտ ստեղծելու հնարք չէ,
2. Սրա հավանականությունը բարձր ա։

Ռազմական գործողությունների առաջին օրերից թուրքական մեդիադաշտում էս հարցը սկսեց շրջանառվել։ Հետո այդ մասին հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։ Օրերս էլ ավելի բարձր մակարդակով Թուրքիայի փոխնախագահը վերահաստատեց Ադրբեջան թուրքական զորք ուղարկելու պատրաստակամությունը, եթե Ադրբեջանը դիմի այդ հարցով։

Պարզապես զուգահեռներ անցկացնեմ Լիբիայի ու Ադրբեջանի միջև։ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը Էրդողանը ստիպեց դիմել իրեն Լիբիա թուրքական զորք ուղարկելու համար։ Էս տարվա հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց զորքեր ուղարկելու օրինագիծը։
Հիմա կարծես թե Ալիևին նույնպես կանգնեցնելու են այդ ընտրության առաջ։

Լիբիական քաղաքացիական ճգնաժամի հնարավոր տեղայնացումն Ադրբեջանում սպառնում ա նաև Ալիևին։
Ադրբեջանի սուբյեկտայնությունը՝ որպես այդպիսին, այլևս չկա: