Տուր ինձ մի վրձին,
Ու վստահիր իմ ձեռքին:
Կտեսնես , թե ինչ կնկարեմ քո դեմքին,
Կվերցնեմ մի քաղցր վրձին
Ու կնկարեմ քո դեմքին'ջերմ ու քաղցր մի ժպիտ:
Կգտնեմ մի վրձին'ոչ հասարակ, լույս ճառագող մի վրձին ,
Ու կնկարեմ 'քո մթնած դեմքին'երկու փոքրիկ աստղիկ:
Ճիշտ է, ես քիթ նկարող վրձին չունեմ,
Բայց փոխարենը, ես աչքերս կփակեմ,
Որ տեսնեմ, թե ինչպես ես դու ազատ շնչում:
Ու օդի քաղցրությունից'ժպիտդ է ուրախ թռվռում:
Ու օդի մաքրությունից'աստղիկ-աչքերդ են ադամանդի պես փայլում...
Վրձինս միշտ ինձ հետ է,
Տանել չեմ կարողանում մթնած դեմքեր...

 

 

 

Հեղինակային պատմություններ