Անապատում ծաղիկ ծաղկեց'կարմիր, բայց ոչ կարմրած, համարձակ, բայց ոչ ենթարկող:
Անապատում ծաղկած ծաղիկը մնաց մենակ, մեն-մենակ, և հենց այդպես էլ պետք է լիներ: Ոչ մի ծաղիկ չէր ապրի ավազների հետ...
Ծիծաղող, բայց ոչ ծերացած, ծաղրածուի պես, բայց ոչ ներկված մեր ծաղիկը, պարզապես ուզում էր ավազի մեջ ջուր լցնել, ուզում էր, որ ավազը զգա'ջրի մեջ լողալուց ու թարմանալուց լավ բան չկա:
Ուզում էր բոլոր գույնզգույն ու բուրումնավետ ծաղիկներին ապացուցել, որ դարերով կանգնած ավազը կարող է շարժվել, կարող է ապրել ու ապրեցնել:
Կարող է կյանք տալ ու ավելի թեթև լինել:

 


Բայց ափսոս , որ ավազի վրա փոշի էր լցվել'դարերով կանգնած մնալու համար:
Բայց ափսոս, որ ավազը փոշուն էր ընտելացել'դարերով ջուրը չզգալու համար:
Բայց ափսոս, որ ավազը ենթարկող էր, բայց ոչ համարձակ, ծաղրածու էր, բայց ոչ ծիծաղեցնող, այլ ներկված:
Բայց ափսոս, որ ավազը , արդեն ծաղկի կարմիր թերթերի վրա փոշի էր փչել ու ավազ էր դարձել ծաղիկը այդ'կարմիր, բայց ոչ կարմրած, ծիծաղեցնող, բայց ոչ ծերացած ու նա էլ էր ծաղրածու պես ներկվել'ավազի նման...

 

 

 

Հեղինակային պատմություններ