Մի քանի տարի առաջ' electric yerevan-ի ժամանակ իջել էի բաղրամյան ծանոթներիս համոզելու, որ կատարեն ոստիկանության պահանջը ու իջնեն օպերա: Բառիս բուն իմաստով հերթով համոզում էի ու այդ պահին աչքովս ընկավ ընդդիմության առաջնորդներից մեկը: Մոտեցա, հարցրի, թե ինչի ա անգոր կանգնած' ոստիկանությունը շուտով գործողություն ա սկսելու, վտանգավորա...

 


պատասխանը կյանքումս չեմ մոռանա' ընդդիմադիրը ասեց « ԱՎԵԼԻ ԼԱՎ, մեզ դա էլ պետքա »... արդյունքում ոստիկանները փոխզիջում գտան:
«թավշյա հեղափոխություն»' հարց չկա, փորձելը ձեր իրավունքնա, բայց հիշեք, որ թավիշը կարմիր էլ ա լինում... հանկարծ դրան չհասցնենք:

 

հա, ես շատ եմ ուզում, որ իմ երկրի քաղաքացիները պահանջատեր լինեն' գյուղապետի, քաղաքապետի, պատգամավորի հոգին ուտեն, պահանջեն, որ լավ աշխատի...
թույն ա
բայց չեմ ուզում, որ դա անեն միայն ցույցերով... ախր գիտեմ, որ էս ուսանողները ցույցերի ավարտից հետո համ ծանոթով քննություն են ստանալու, համ գաիշնիկին փող են տալու և այլն...
ես ուզում եմ, որ մտածողություն փոխվի: Եթե այօրվա պայքարը դրան հասնի' հալալա