1. Վիկտորիա թագուհու հարսանեկան նվերներից մեկը կես տոննա քաշով պանրի կտոր էր:

 


2. Մի անգամ, որսի ժամանակ, Լյուդովիկոս XV-ը մի շիշ գինի ուզեց: Նրան պատասխանեցին, որ բոլոր 40 շշերը վերջացել են: Այդ ժամանակ նա օրենք թողարկեց, որ այսուհետ որսի գնան 41 շիշ գինով:

 


3. Պարսկաստանի վեզիր Աբդուլ Կասսիմ Իսմայիլը միշտ իր հետ էր տանում իր գրադարանը: Եթե նա ինչ-որ տեղ էր գնում, նրա հետևից էր գալիս 117 հազար կտոր գրքով ուղտերի քարավանը: Բացի այդ ուղտերը դասակարգված էին ըստ այբբենական կարգի:

 

 

Վահե Անթանեսյան