Համացանցում երևի ամենաշատը տղաներն են դիմում նոր ծանոթություններ փնտրելուն: Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ էլ՝ ոչ, ու կարծում եմ բոլորն է ունեցել են խնդիրը առաջին հանդիպման կանչելու կամ հեռախոսահամարը իմանալու: Inchuzem-ը առաջարկում է օրիգինալ ձև հեռախոսահամարը իմանալու համար, ուղղակի աղջիկը կամ տղան պետք է ունենան սեր դեպի մաթեմատիկան, կամ չալարեն կատարել պարզ գործողություններ հաշվիչի միջոցով…
Սկսեցինք…
1-ին քայլով խնդրում ենք նրանից, որ հաշվիչի վրա հավաքի իր հեռախոսահամարի առաջի 4 թիվը (կոդը առանց դիմացի 0-ի, օրինակ 051123456 հեռախոսահամրի դեպքում, հաշվիչի վրա պետք է հավաքի 5112)
2-րդ քայլով նա պետք է այդ թիվը (մեր օրինակում 5112) բազմապատկի 80 -ով… (կստացվի 5112*80=408960 )
3-րդ քայլով ստացված արդյունքին (մեր օրինակում 408960) գումարի 1 (կստացվի 408960+1=408961 )
4-րդ քայլով ստացված արդյունքին (մեր օրինակում 408961) բազմապատկում ենք 250-ով (կստացվի 408961*250=102240250 )
5-րդ քայլով ստացված արդյունքին (մեր օրինակում 102240250) ասում ենք որ գումար իր համարի վեջին 4 նիշը (մեր օրինակում դա 3456) (կստացվի 102240250+3456=102243706 )
6-րդ քայլով ասում ենք որ կրկնի 5-րդ քայլը, ստացված արդյունքին (մեր օրինակում 102243706) գումար իր համարի վերջին 4 նիշը (մեր օրինակում դա 3456) (կստացվի 102243706+3456=102247162 )
7-րդ քայլով ստացված արդյունքից (մեր օրինակում 102247162) հանում ենք 250 (կստացվի 102247162 — 250 = 102246912 )
8-րդ քայլով ստացված արդյունքը (մեր օրինակում102246912) բաժանում ենք 2-ի (կստացվի 102246912 / 2 = 51123456)
9-րդ քայլով ասում ենք որ մեզ ցույց տա վերջնական ստացված պատասխանը…
Եթե նա կատարի 9-րդ քայլը ապա մենք կունենանք նրա հեռախոսահամարը, իր միամտության ու ոգևորության պատճառով…
Հ.Գ.՝ ուղակի հետաքրքիր հնարք հաշվիչի և պարզ մաթեմատիկական գործողությունների միջոցով… կիրառություններից մեկը ես ցույց տվեցի իմ օրինակում…
Ամեն հարցում կարելի լինել օրիգինալ և իքնատիպ…
Share ենք անում և մենաբանում, եթե ինչ-որ խնդիրներ են լինում հաշվելու ընթացքում