«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը տարակուսանք է հայտնել, որ Հայաստանի պետական մարմիններն ու հասարակությունն ադեկվատ չեն արձագանքում Իրաքում եզդիների շարունակվող ցեասպանությանը:
Ես չէի ուզենա, որ եզդիները հեռուն գնացող ենթադրություններ անեն՝ կարծելով, թե իրենց նկատմամաբ մեր երկրում խտրական վերաբերմունք է:
Նման բան չկա ու դա բազմիցս ապացուցվել է:
Մեր պետական համակարգն ու հասրակության մի մասը կորցրել են ադեկվատ արձագանքման կարողությունը:
Շաբաթներ առաջ բոլորս փնտրոմ էինք մեր ԱԳ նախարարին, երբ լարված էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու պատերազմն վերսկսման վտանգ չկար: Այդ մարդը չկար ու չկար եւ հայտնվեց միայն այն բանից հետո, երբ պատերազմի վտանգն անցել էր ու հնարավոր բոլոր մայրքաղաքներից արձագանքել էին տեղի ունեցածին:
ԼՂ խնդիրն ուղղակիորեն է առնչվում Հայաստանին, նրա ԱԳՆ-ին ու ինչո՞ւ են հիմա եզդիները զարմացած մեր ԱԳՆ-ի դանդաղկոտության վրա, երբ ԼՂ հարցում նա ընդհանրապես բացակա էր:
Սոցիալական բևեռացման անդունդին հայտնված մեր հասարակությունը կորցրել է իդեալները, ապագայի նկատմամաբ հավատը ու իր շուրջը տեղի ունեցողին արձագանքում է սուբյեկտայնությունը կորցրածի բարդույթով:
Մեր քաղաքացիներն ցավ են ապրում, երբ կեղքվում են, սակայն չեն ընդվզում էլեկտրաէներգիայի սակագնի բարձարացման դեմ, որովհետև համարում են, որ անզոր են:
Մենք բոլորս ապրում ենք եզդիների ողբերգությունը, սակայն անզորության կործանարար բարդույթը ստիպում է սոսկ լուռ սգալ...
Սուրեն Սուրենյանց