Երբեմն մարդը քայլեր է անում՝մտածելով,որ ինքը ավելի խելացի կերևա,բայց իրականում ...:Օրինակ,որ գնում են արտասահման և երեք տարի հետո հետը մարդու խոսում ես սկսում իր գնացած երկրի լեզվով բառեր ասել,որ ավելի զարգացած և խելացի երևա,կամ սոցցանցի իր էջում գրառումներ է կատարում իր գնացած երկրի լեզվով,իսկ ամենածիծաղելին,որ Հայաստան են վերադառնում և ուզում են տեղում խելացի և զարգացած երևալ նույն ոճով:

 

Եթե անգամ ընդունենք,որ դուք իրոք վարժ տիրապետում եք այդ օտար լեզվին,դա խելացի չի դարձնում,եթե մի քանի տարվա մեջ մոռացել եք հայերենը: Ձեր սովորած օտար լեզուներով խոսեք իրենց երկրներում,կամ սոց ցանցերում իրենց հետ շփվելուց,իսկ Հայաստանում,կամ հայերի հետ շփվելուց,խոսեք Աստվածային լեզվով՝ՀԱՅԵՐԵՆՈՎ,իսկ հակառակում ոչ թե խելացի,այլ՝չտես ու քաղքենիի տպավորություն եք թողնում,սա անկեղծ:

 

Տիգրան Մկրտչյան