Գիտեք ինչու են եզդիները Հայաստանում ,հայերի մեջ իրենց այդքան լավ զգում? որովհետև հայերի հետ մի խելքի են՝միամիտ և հավատացող: Ժամանակին,երբ Մուսալեռցիներին օգնելու փոխարեն,որ մնան իրենց բնօրրանում , ֆրանսիացիները հայաթափեցին Մուսալեռը,մենք էլ նրանց բարերար ու փրկիչ էինք ընդունում,կամ այլ վայրեր Արևմտյան Հայաստանում պահելու փոխարեն,ինքնապաշտպանվողներին գաղթեցնում էին,բարերար էինք համարում,Վանում օրինակ:
Հիմա էլ եզդիներն են համարում,որ իրենց օգնում են,որ միջազգային հանրությունը իրենց փրկիչն է; Հա բա,եզդիներին իրենց բնօրրանում պահելու փոխարեն գաղթեցնու են,իսկ եզդիները երախտապարտ են նրանց դրա համար: Երախտապարտ եղեք նրան,ով կօգնի ձեր հայրենիքում մնալ և պետություն,կամ ամենաքիչը ինքնավարություն ստեղծել: Կանցնի հարյուր տարի կանիծեք ձեզ օգնողներին :
Տիգրան Մկրտչյան