Հայաստանում չկան ռուսական դպրոցներ, կան միայն ռուսական դասարաններ, իսկ երեխան կարող է հաճախել ռուսական դասարան, միայն եթե ծնողներից մեկը ծագումով ռուս է, կամ ունի ՌԴ հաշվառում (թե քաղաքացիություն, չեմ հիշում):

 


Նորից չեմ բացում պետական մակարդակով մի քանի սերունդներին ռուսաց լեզվից, ռուսական մշակույթից կտրելու թեման, ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. եթե այլ երկրներում փակում են հայկական դպրոցներ, մեզնից շատերը բողոքում են, բայց երբ Հայաստանում փակում են ռուսական դպրոցները, հենց այդ նույն ընդվզողներն ուրախանում են: Ինչու՞: Մենք կլինենք այդպիսի հայրենասեր, իսկ մյուսները՝ ո՞չ:

 

Մովսես Դեմիրճյան