«Իրականում ոչինչ չի պատահել, իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր և մենք էլ նույն մենք ենք»…
Ուղիղ 22 տարի առաջ այս օրը սպարապետը կոչ արեց...
Էն անդուր օրերին հա լսում էի սա ու ցավում, որ 22 տարվա մեջ գրեթե ոչինչ չի փոխվել…

 

 

1992թ. օգոստոսի 15-ին, Արծվաշենի անկումից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը գիտակցելով, որ Արցախին նոր ուժ է հարկավոր, կարգադրում է այսօր արդեն «Արծիվ-մահապարտներ» միության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին կենտրոնացնել ուժերը' չդատարկելով սահմանները, ապա որոշում է կայացնում դիմել ազգի օգնությանը:

 


Նրա կոչով միայն Արծիվ-մահապարտներում հավաքվեցին 372 զինվոր¸ ամենակրտսերը' Ճուտը 16.5 տարեկան էր, ամենամեծահասակը' 53 տարեկան: Երբ Վազգեն Սարգսյանը խորհուրդ է տալիս 53 ամյա մահապարտին գնալ եւ իր թոռներով զբաղվել, զինվորը պատասխանում է. «այստեղ են իմ թոռները ես նրանցով պետք է զբաղվեմ»:

 


«372 անդամներից 108-ը ծանր վիրավորվեցին, 33-ին կորցրեցինք¸ եւ դա լավ էր: Մեզ ասում էին դա մսաղաց է, չեք վերադառնա, բայց ոգեղենը կար, կարողացանք պահպանել կարեւոր կետերը: Թշնամին կրեց մեծ կորուստներ, եւ այստեղից սկսվեց մեր հաղթանակների ուղին»,-արդեն տարիներ անց հիշում է Պետրոսյանը:

 

 

 

 

 

Գոհար Աբրահամյան