Նախ այն մասին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը գնում ռազմական տեխնիկա։ Պատերազմները իրականում մեծ գումար արժեն և մեծ գումարներ յուրացնելու հնարավորություն են։ Իրականում պատերազմները նախ և առաջ աշխուժացնում են մասնակից երկրների տնտեսությունները։ Օրինակ՝ զենքի ու զինամթերքի արտադրության և տեղափոխման մեջ ներգրավվում են ավելի շատ մարդիկ, գործազրկության մակարդակը կրճատվում է, նաեւ զենքի առք ու վաճառքի մեջ գումարներ լվանալն ավելի հեշտ է։

 

 

Ադրբեջանը լինելով անտանելի կոռումպացված երկիր բնականաբար ոչ խաղաղություն ոչ պատերազմ վիճակում կարողանում է զենքի գնման միջոցով փոշիացնել հսկայական գումարներ։ Հենց դա է պատճառը, որ գնում է այնպիսի զինտեխնիկա, որը պատերազմի ժամանակ դժվար թե Ղարաբաղի ռելիեֆի պայմաններում հնարավոր լինի օգտագործել։ Այդ թվում՝ տանկերը։

 

 

2011 թվականին կնքված պայմանագրով Ադրբեջանը 100 հատ T 90C տեսակի տանկ է պատվիրել ռուսական ընկերությանը։ Առաջին հայացքից սա սարսափելի է թվում՝ 100 տանկ, բայց ի՞նչ կլինի այդ տանկերի հետ, եթե փորձեն հարձակվել Ղարաբաղի վրա և ինչ խոչընդոտների կհանդիպեն։

 

 

1. 94 թվականի հրադադարի հաստատումից հետո ամբողջ շփման գծում կառուցվել են այսպես ասած ինժիներական թակարդներ տանկերի համար, դրանք հաղթահարելը գրեթե անհնար է։ Ադրբեջանական տանկերը առաջին իսկ փորձից կձախողեն ցանկացած առաջադրանք։

 

 

2. Այս ընթացքում նաև Հայկական կողմը վերազինել է պաշտպանական՝ հակատանկային մեխանիզմները։ Այսինքն՝ թակարդներից բացի ամենուր տեղադրված են հակատանկային ականներ ու հակատանկային զինատեսակներ։ Ինչը հաղթահարելը նույնպես աբսուրդ է։

 

 

3. Եթե նույնիսկ սա էլ կարողանան հաղթահարել և լայնածավալ գրոհով անցնեն շփման գծից 30-40 կիլոմետր, միևնույն է հանդիպելու են բնական արգելապատնեշի՝լեռների և ինչպես հայտնի է տանկերը հարթավայրային զինատեսակներ են։ Լեռներում տանկերի շարասյուն ոչնչացնելը հեշտ է՝ հարված շարասյան առջևի և հետևի տանկին ու շարասյունը օղակված է։

 

 

4. Հայկական դիրքապահներն ու հրամանատարական կազմը տիրապետում է հակատանկային մեթոդներին և փորձառու են, նրանք կարող են շատ արագ շարքից հանել ցանկացած զրահատեխնիկա։

 

 

5. T 90C տանկերը ժամանակակից տեխնիկա է և շատ դժվար են կառավարվում, պահանջում են կրթական բարձր գիտելիքներ, բայց ադրբեջանական բանակ են զորակոչվում հիմնականում ցածր կրթական ցենզով զինվորմեր։ Արդյունքում ստացվում է, տանկ թե սուզանավ նույն էֆֆեկտն ունի, միևնույն է առաջադրանքը չի կարող կատարել։

 

 

 

Զոհրապ Հարոյան