Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սոչիում կայացած հանդիպումից հետո պատրաստամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երկխոսությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Պարոն Լավրովի այս հայտարարությունը լավատեսական, բայց ընդհանրական է՝ առարկայական ոչինչ չասող:
Մասնավորապես պարզ չէ՝ ի՞նչ ձևաչափով են բանակցելու նախագահները. ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՞ միայն Ռուսաստանի միջնորդությամբ:
Սա շատ սկզբունքային հարց է, մանավանդ որ՝ այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը նույնիսկ այս հարցում հակադիր մոտեցումներ ունեն:
Եթե Ալիևը շեշտում էր Ռուսաստանի ՙՙառանձնահատուկ դերը՚՚, ապա Սարգսյանը հղում էր անում ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Կարծում եմ՝ Երևանը պետք է հավատարիմ մնա այս դիրքորոշմանն, որպեսզի Ղարաբաղը չդառնա ռուս-ադրբեջանական հնարավոր գործարքի թիրախ:
Սուրեն Սուրենյանց