Հսկիչ գնումների իրականացման հետևանքով հաշվետվությունների ճշգրտման արդյունքում ակնկալվում է, որ տնտեսվարող սուբյեկտները կհայտարարագրեն շուրջ 5 մլրդ դրամի շրջանառությունների լրացուցիչ աճ, ավելի քան 500 մլն դրամ լրացուցիչ հարկային եկամուտներով:

 

 

Միայն հուլիս ամսին ավելի քան 600 գործատուներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը կամ աշխատավարձերի չափերը: Այս ուղղությամբ եւս շուրջ 500 մլն դրամի լրացուցիչ եկամտային հարկի ակնկալիքներ կան, ինչի մասին հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

 

 

 

Խաչատրյան Ժոռա