Կառավարությունը մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը:
Բացի այդ, կփոխհատուցվեն նաև համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը:
Մանե Զաքարյան