15-րդ դարի կեսերից Իսպանիայի ու Պորտուգալիայի միջեւ գաղութների համար սուր պայքար էր ընթանում: Հռոմի Ալեքսանդր VI պապը նրանց հարաբերությունները կարգավորելու նպատակով , 1495 թ. հատուկ կոնդակով՝ «Աշխարհի բաժանքով», երկիրը բաժանեց նրանց միջեւ:

 

Նույն թվին, կողմերի միջեւ, կնքվեց Տորդեսիլասյան պայմանագիրը, որով Իսպանիայի եւ Պորտուգալիայի տիրապետությունների միջեւ բաժանարար (դեմարկացիոն) գիծն անցնում էր Կանաչ հրվանդանի կղզիներից մոտ 2000 կմ արեւմուտք: Իսպանացիներն այս գծից արեւելք, իսկ պորտուգալացիները դրանից արեւմուտք չէին կարող հաստատվել: