15-րդ դարի կեսերից Իսպանիայի եւ Պորտուգալիայի միջեւ գաղութների համար սուր պայքար էր ընթանում: Հռոմի Ալեքսանդր VI պապը նրանց հարաբերությունները կարգավորելու նպատակով , 1495 թ. հատուկ կոնդակով /Աշխարհի բաժանքը/, աշխարհը բաժանեց նրանց միջեւ: Նույն թվին կողմերի միջեւ կնքվեց Տորդեսիլասյան պայմանագիրը, որով Իսպանիայի եւ Պորտուգալիայի տիրապետությունների միջեւ բաժանարար /դեմարկացիոն/ գիծն անցնում էր Կանաչ հրվանդանի կղզիներից մոտ 2000 կմ արեւմուտք: Իսպանացիներն այս գծից արեւելք, իսկ պորտուգալացիները դրանից արեւմուտք չէին կարող հաստատվել: