Պաշտոնյաներ, <<գործարարներ>>, պատգամավորներ կան, որոնցից պետք է ձերբազատվել: Չգիտեմ'զգույշ, դանդաղ, անաղմուկ, թե հնչեղությամբ, բայց պետք է ազատվել…Դժվարությունն այն է, որ դրանք հիմնականում կենսունակ են բոլոր իշխանությունների օրոք' սկսած նաև խորհրդային տարիներից:
Դրանք հիմա արդեն, նման են օրգանիզմի վրա աճած պալարի…Ֆուրունկուլ են դրանք թարախակալած, ցավոտ, վտանգավոր…Հասարակության <<շարակցական հյուսվածքի>> թարախամեռուկներ…Դրանք հասարակության փտախտի հարուցիչներ են…Ցավն այն է, որ դրանցից ընդդիմադիր դաշտում, քաղաքական կյանքում էլ են լիքը: Չնայած թանկարժեք հագուստներ են հագնում, սակայն իրենք հիմա նման են նոր զգեստի վրա անիմաստ մի կարկատանի' իրենց բռիությամբ, զոռբայությամբ, իրենց ապերոյությամբ, քաղաքի-քուչի-հայաթի տղայությամբ…Հին մտածողության, հին արատավորված բարքերի, խորհրդային <<ցեխավիկի>> հոգեբանության ազդեցության տակ, դրանց կրողն ու ջատագովը: Ցավոք հասարակության մի լայն շերտն էլ է այդ արժեհամակարգի կրողը…
Կադրերի նոր հոսք է պետք…Իրական գիտելիքներով, առանց ծանոթի ու փողի բարձրագույն կրթություն ստացած, պրոֆեսիոնալ, պարկեշտ կադրեր են պետք, այլապես մենք' մեր տնտեսության կառավարումը ժամանակին համընթաց չի զարգանա…
Երկիրը հաջողության կհասնի միայն պետական մտածողության զարգացման և պետության ու ժողովրդի շահերը առաջնայինը համարելու դեպքում: Եթե պետական պաշտոնյան ցանկացած բնագավառում նշանակվելով պաշտոնի մտածում է միայն պաշտոնական դիրքը չարաշահելու , հարստանալու, շորթելու, գռփելու մասին, ապա պետությունը, այդ հասարակությունը ապագա չի ունենա:
Ռոբերտ Մելքոնյան