Ինչքան էլ չսիրեք Ռուսաստանին, մեկ է, աշխարհը հաշվի է նստում նրա հետ, թեկուզ սեփական շահերից ելնելով․․․․
չարժէ շտապել ու ավելի սևացնել , քան կա իրականում․․․
իրենք իրենց խաղը կխաղան, կկռվեն-կբարիշեն,ձև կթափեն, իրար կփնովեն ,կսևացնեն, աշխարհի չարիք կմատուցեն,կթաղեն, կվերակենդանացնեն ու առաջ կտանեն նորին մեծություն ՇԱՀ-ը․․․
մեզ ի՞նչ․․․ընդհամենը շեղվում ենք կարևորից, մեր հարցերը լուծելուց,էլի մասնատվում ենք ու ռուսամետ-արևմտամետ ճակատով կռիվ տալիս սեփական շվաքի հետ․․․
ուժեղ լինենք, ոչ ռուսը, ոչ ամերիկացին իրենցը մեզ պարտադրել չեն կարող, ուժեղ լինենք, համ ռուսի,համ ամերիկացու հետ հավասարի իրավունքով սեփական շահը առաջ տանելու հնարավորություն կունենանք․․․․ներսից պինդ լինենք, որ դրսի և՛ մարտահրավերներին և՛ գայթակղություններին դիմակայելու ուժ ու շնորհք ունենանք․․․․
մեզ մեր տականքն է թալանում ու խեղճացնում, մեր տունը մաքրենք, նոր աշխարհի դարդը լացենք․․․․
Արմինե Սայադյան