Արցախում խոսելու երկու թեմա կա այսօր: Ցանկացած սեղանի շուրջ առաջին թեման դա ապրիլյան պատերամն է: Երկար-բարակ խոսակցություններ , ոգևորություններ, դժգոհություններ և այլն: Պատերազմից միանգամից անցում է կատարվում ռոումնինգին, կարծես այս երկու բաները իրար կապված են: Արցախցիների պատմությունները լսելով հասկանում ես , որ իրոք կապված են: Թշնամին զենքով արյուն է թափում, հայկական բջջային օպերատորները՝ աշխատած քրտինքը: Նրանց պատմելով , մեր մոտ եղած տարբեր բոնուսները և ակցիաները, այդ օպերատորները նրանց քթից են բերում , դա ես չեմ ասում , իրենք են ասում:
Մեկ րոպեն 45 դրամ , մեկ հաղորդագրությունը 60 դրամ և այլն , և այլն...Ի՞նչն է խանգարում հանել այդ ծածկույթը ու չքամել ժողովրդին: Նոր եմ վերադարձել Արցախից ու անհամբեր սպասում եմ եկող ամսվա վճարմանս, տեսնեմ ինչքան եմ ես քամվել:
Նախկին Orange-ը հիմա արդեն լռիվ հայկական կապ է՝ Ucom, ոչ մի խնդիր չի կարող ունենալ Արցախում ռոումնինգի վերացնելուց: Ռալֆ Յիրիկյանը ևս կարող է վերացնել այդ ծածկույթը:
Պարոնայք, մի կատարեք բարեգործություններ, մի օգնեք ոչ ոքի, դուք մեկին օգնում եք մյուսից տասնապատիկը ստանում եք, պետք չի , մի արեք :
Աշոտ Ասատրյան