Արդյոք սիրում ես ինձ...-Շփոթված հարցրեց տղան,հաստ ու մուգ ունքերը կիտելով...
-Ինչպե՞ս թե..Ինչպես կարող ես ինձ նման հարց տալ...Մի թե այսքան ժամանակ դու չես հասկացել...
-Ուզում եմ հասկանալ....աչքերը մի կողմ տանելով գլուխը բարձրացրեց նա:
-Իհարկե հոգիս...Իհարկե սիրում եմ,-բացականչեց գեղեցկուհին իր երկար,արևի շողերի պես վարսերը,ձեռքի թեթև շարժումով առաջ բերելով...

 


-Բայց ես ոչինչ չունեմ...ես ոչ ոք եմ....,- շշնջաց տղա նայելով վերջինիս աչքերի մեջ:
-Այդպես մի ասա:Ինչպես թե ոչինչ չունես,իսկ ես...Ես ուզում եմ հասկանալ քեզ,քո տեսակը,դու իմ մոլորակն ես իսկ ես քո միակ արբանյակը,ով ողջ կյանքում կփորձի բացահայտել քեզ...
-Ես առաքելություն ունեմ այս կյանքում,ես չեմ համակերպվի իրականության հետ ու դու ինքդ պիտի ինձ կյանքի ուղեգիր տաս,հասկանում ես...
-Ես կլինեմ քո մուսան ու եռանդը,սերն ու կիքը,հույսն ու հավատը,անհանարն ու հնարինը: Ես կլինեմ քեզ հետ ու դու կնվաճես աշխարհը,ես կբռնեմ քո ձեռքը ու մենք միասին կսկսենք մեր արշավը,արշավ ՝ ուր իրականանում են երազանքները:

 


-Սերը վտանգավոր խաղալիք է,երբ ամենից շատն ես ուզում նրանով խաղալ,նա կոտրվում է... Սպասիր մինչ բացեմ աշխարհի դռները,սպասիր մինչ Դանկոի պես կհանեմ սիրտս ու կլուսավորեմ աշխարհը նրա բոցով:Մինչ հոգուս կրակը բոց կդառնա ու կլուսավորի հայրենիքիս ապագան դու սպասիր ինձ լավ...
-Հոգիս,ինչպես կարող ես ինձանից նման բան խնդրել...-ժպտաց նա ու կանացի քնքշությամբ գրկեց տղայի պարանոցը.-մի բան լավ իմացիր,իմ սերը այնքան,այնքա՜ն շատ է,որ կբավականացնի երկուսիս...Մեզ այլևս ոչինչ պետք չէ...Սե՛ր,որի համար պետք է ապրել...

 


Աշուններն մեկը մեկի եթևից դեղնեցին ու չորացած տերևների պես կախվեցին երկուսի գլխին: Ձմեռները անցան սաստիկ ու ցռտաշունչ քամիները անխնա սառցահարեցին վերջիններիս տարիները:Սարերից վարար գետերի պես հոսեցին գարունները ու թռցունները սուլեցին տարիները նրանց...Ամառային մի գեղեցիկ օր,երբ արևը դեռ նոր էր համբուրում քաղաքի փոշոտ փողոցները,կիսախարխուլ տներից մեկից եկող աղմուկը խաղտեց քաղաքի բնականոն անդորրը:

 


-Ես քեզանից կյանքի ուղեքիր էի խնդրում,իսկ հիմա պահանջում եմ:Դու ինձ սեր հրամցեցիր ու խոստացար սիրով փակել աչքերս...Սեր եմ ուզում հիմա,բայց ոչ սովորական... Սեր եմ ուզում,որ վերանորոգեմ տունը մեր,մի քիչ սեր է անհրժեշտ շաղախել տանիքին,որ չկաթան անձրևները վարար, սեր եմ ուզում,որ սիրուց տանջված հագուստս թարմանա,չորացած մատներովդ սեր տաքացրու գազօջախին ու ափսեյի մեջ դիր սերը տաք:Սեր եմ ուզում խմել,որ թարմանա «կյանքի ուղեգիր» աղերսող կոկորդս... Սե՛ր, սեր եմ ուզում շնչել առավուտյան՝ աչքերս բացելուց ու երեկոյան՝ քնելուց առաջ...

 

Մի պատառ սեր տուր երեխաներին,որ դպրոց տանեն... Սեր հագիր տանից դուրս գալուց առաջ և զարմացած քեզ նայող մարդկանց ժպտա,քանզի դու սեր ես հագել... Հայելու մեջ նայիր ու տես թե ինչպես է սերը սազում դեմքիդ,այն պարզապես շողում է... Ու երբ հանկարծ սիրուց մաշված սիրտդ ցավի ու վատ զգաս քեզ,հիշեցրու,որ սեր կա դեռ:Երկար ու կոշտ մատներովս փոքր ինչ կքսեմ ու առանձնահատուկ քնքշությամբ կտարածեմ այն ողջ կրծքավանդակովդ մեկ...
Յուրաքանչյուրի կյանքում էլ հայտնվում է մեկը, որից հետո մարդը փոխվում է. և բնավ էլ կարևոր չէ' նա անսահման երջանկություն, թե մեծ ցավ է բերել քո կյանք...դու ուղղակի հասկանում ես, որ այնպիսին, ինչպիսին առաջ էիր, էլ չես լինի:

 


Ռաֆայել Մնացականյան