Ուրեմն հերթական հետաքրքիր թեման եմ տալիս Ադրբեջանից, քրքրեք, գրեք, ջնջեք, վերլուծեք լինկեր էլ պետք լինեն դիմեք
Խնդիրն առողջապահության ոլորտն է այդ երկրում։ Շատ ադրբեջանցիներ բուժվելու համար մեկնում են Թուրքիա կամ հարևան Իրան։ Սկզբում ադրբեջանական կայքերը լավ թեժացրել էն խնդիրը, սակայն հիմնականում իշխանամետ կայքերը, հիմա էլ սկսել են Իրանի առողջապահական համակարգի դեմ գրել, մոլ, մի գնացեք էն տեղ բուժվելու, կմեռնեք։ Էստեղ հարց է ծագում՝ կամ Ադրբեջանում խնդիրն այդքան լուրջ չէր, ուղղակի իշխանության մեջից մեկը պատվեր էր տվել քլնգել առողջապահական համակարգն ու նախարարին, կամ էլ խնդիր իրականում էլ կա, պարզապես Թուրքիայի առողջապահական համակարգին չեն ուզում շատ կպնել, ի վերջո եղբայրական երկիր է, սիրովբ քննադատում են իրանցիներին, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռեն իրավիճակը։ Մի խոսքով, արժե փորփրել

 

 

Անի Մարգարյան