Ծիծաղելի իրավիճակում են այն մարդիկ ու հատկապես այն «նեոքրիստոնեական» աղանդներն,ովքեր առավել ևս այս օրերին փորձում են ցույց տալ,թե Վարդավառը ոչ քրիստոնեական տոն է,պետք չէ այն նշել։
Նախ ասեմ, որ դուք նոր հեծանիվ չեք հայտնագործում, էնպես որ մի հպարտացեք ձեր իբրև թե «ճիշտ քրիստոնեական» ապրելակերպով ու ավանդույթներով։


Եվ երկրորդ. հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի պայծառակերպության տոնը, իսկ իրար ջրելու ավանդույթը ժողովրդական է, ու մարդիկ իրար ջրելով հեթանոս չեն դառնում:
Իսկ մեր եկեղեցին, ի տարբերություն ձեզ, որ չգիտես թե որտեղից եք բուսնել, կանգնած է ժողովրդի կողքին ու քրիստոնեականն ու ազգայինը համադրելով ու սինթեզելով իրար, որևէ վատ բան չի անում
Լինի եկեղեցին կամ ոչ, լինեք դուք կամ թե ոչ, հայերը միշտ էլ տոնելու են Վարդավառը:

 

Դավիթ Սամվելյան