Երևանի մայթերով՝ հատկապես կենտրոնում, մարդիկ քայլում են իրար հրմշտելով, իրար տրորելով, խառնված, առանց հետիոտնի երթևեկության և քաղաքավարության կանոնների պահանջների, առանց տարրական կազմակերպվածության: Կես մետրանոց մայթերին՝ այստեղ-այնտեղ ջահել-ջուհուլները կանգնած հայավարի փակելով երթևեկությունը զրուցում են թքած ունենալով անցորդների վրա:
Հիմա շատերը վրդովված կհարձակվեն, թե ինչու հայավարի?...Լա՛վ, թող լինի թրքավարի, էշավարի, բռիավարի…
Երբ դիտողություն էլ անում ես մի բան էլ փորձում են քեզ սխալ հանել: ՙՙ Դե հոպար ջան մի երկու րոպեով էլի, կանգնած տղերքով զրուցում ենք ՚՚:
Տո՛ այ 20-30 տարեկան անհույս թոշակառուներ, ես ձեզ ինչ հոպար?...Հետո ինչ, որ ձեզանից մի քիչ շուտ եմ ծնվել…
Մայթերը մի փակեք, յուրաքանչյուրդ ձեր աջ կողմով երթևեկեք, ի վերջո տարրական դաստիարակություն ունեցեք…Տնից եք դուրս եկել, թե գոմից?...

 

 

Ռոբերտ Մելքոնյան