Հայաստանի ներկա իշխանական համակարգը բնորոշվում է ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական ոչ լեգիտիմությամբ, լիովին հակաժողովրդավարական եւ կոռումպացված բնույթով։ Այն՝
- ձեւավորվել է ժողովրդի կամքը ամբողջությամբ աղավաղող համատարած եւ լայնածավալ ընտրակեղծիքների եւ բռնությունների արդյունքում,
- ժողովրդի կողմից չընտրված իշխանության բռնի պարտադրման ընթացքում չի խորշել սեփական ժողովրդի վրա կրակելուց եւ 10 անմեղ մարդկանց սպանելուց,
- ժողովրդի խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով ներքաղաքական խնդիրների մեջ է ներքաշել եւ օգտագործել Հայաստանի զինված ուժերը, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում է,
- իրականացրել է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պարբերական խախտումներ,
- ամբողջությամբ, վերից վար կոռումպացված է եւ, չլինելով հաշվետու ժողովրդի առաջ, բացառապես սպասարկում է մի քանի բարձրագույն պաշտոնյաների եւ ապօրինի մենաշնորհային արտոնություններ վայելող օլիգարխների տնտեսական շահերը,
- երկրի խորհրդարանը' Ազգային Ժողովը, վերածել է մի լոբբիստական կոռուպցիոն կառույցի, որում ընդգրկված պատգամավորների ճնշող մեծամասնությունը, Սահմանադրության խախտումով զուգահեռաբար զբաղվելով գործարար գործունեությամբ, ծառայեցնում է պետության օրենսդիր իշխանությունը սեփական հարստացման գործին,
- ձախողել է երկրի կառավարումը, արձանագրել տնտեսական աննախադեպ անկում, ստեղծել սոցիալական համատարած դժգոհություն, առաջացրել աղետալի չափերի հասնող արտագաղթ։
Հայ Ազգային Կոնգրես
«Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում»
Արեգ Գևորգյան