Ինչքան էլ դաժան ու տխուր լինի նման պարադոքսը, սակայն դիտարկելով այն գիտականորեն' մենք կտեսնենք, որ որոշ իմաստով այն լրիվ հիմնավոր է, չնայած առաջին հայացքից անհեթեթ է թվում:

 


Գունատությունը միշտ էլ մեծ մարդկանց մենաշնորհն ու նույնիսկ զարդն է համարվել: Բայց այս մտածողներին, ինչպես խելագարներին, հատուկ են ուղեղի մշտական չափազանց լցվածությունը արյամբ (գերարյունություն, հիպերեմիա), գլխում ուժեղ տաքությունը և վերջույթների սառածությունը, ուղեղի' սուր հիվանդությունների հակվածությունը և սովի ու ցրտի թույլ զգացողությունը:

 


Հանճարների, ճիշտ, ինչպես խելագարների մասին կարելի է ասել, որ նրանք ողջ կյանքում լինում են միայնակ, սառը, անտարբեր' ընտանեկան և հասարակական պարտականություններին: Միքելանջելոն միշտ կրկնում էր, որ իր արվեստը փոխարինում է կնոջը: Գյոթեն, Հայնեն, Բայրոնը, Չելինին, Նապոլեոնը, Նյուտոնը թեև նույնը չէին ասում, սակայն իրեն արարքներով ավելի վատն էին ապացուցում:

 

Սանասար Կարապետյան