Քիչ չեն դեպքերը, երբ նույն պատճառները (հիվանդություն, գլխի վնասվածք), որ հաճախ խելագարություն են առաջացնում' սովորական մարդկանց հանճարներ են դարձնում: Վիկոն մանուկ հասակում ընկել է շատ բարձր աստիճաններից և փշրել աջ գագաթոսկրը: Գրաթրիուսը, որ սկզբում վատ երգիչ էր, նշանավոր արտիստ դարձավ գլխին գերանի ուժեղ հարված ստանալուց հետո: Երիտասարդ տարիներին խիստ տկարամիտ Մոբիլյոնը իր տաղանդով ճանաչում ձեռք բերեց գլխի վերքից հետո: Այդ դեպքի մասին հայտնած Հալը գիտեր նաև մի կիսախելագար դանիացու, որի մտավաոր կարողությունները փայլուն կերպով արտահայտվեցին երեսուն տարեկանում' աստիճաններով գլխիվայր գլորվելուց հետո (Մոսկվայի մետրոպոլիտ Մակարին այնքան հիվանդոտ ու բթամիտ էր, որ բացարձակապես չէր կարողանում սովորել: Սակայն սեմինարիայի ընկերներից մեկը խաղի ժամանակ քարով հարվածեց նրա գլխին, և դրանից հետո Մակարիի կարողությունները փայլուն կերպով դրսևորվեցին, իսկ առողջությունը ամբողջովին կարգավորվեց):

 

 

Սանասար Կարապետյան